00:00:00

Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորակը

22:52, 05 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 16:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետը (ազատ հերթափոխից) նկատել է շրջված ավտոմեքենան և տուժածին (ուղևոր՝ Վաչիկ Ե., ծնված 1966 թ.) դուրս բերել ավտոմեքենայից: Պարզվել է, որ «Lexus LS 460» մակնիշի (վարորդ` Սեդրակ Գ., ծնված 1973 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել մոտակա ձորակը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին: Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր