00:00:00

Արտակարգ դեպք Երևանի դպրոցներից մեկում. պահակը կասկածվում է 6–ամյա աշակերտին հատակով քարշ տալու մեջ

16:15, 05 սեպտեմբեր 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ինչպես հայտնում էլրատվամիջոցը, էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից , գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ: Դեպքի մասին երեխան պատմել է մորը, ով էլ կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության էրեբունու բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են դպրոցի պահակ Ռազմիկ Դ.-ին: Փաստի աթռիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր