00:00:00

ՔՊ նիստից հետո ասել են, որ Արսեն Թորոսյանը մի կերպ վերականգնի իր «բարի անունը». բժիշկ

15:27, 05 սեպտեմբեր 2019

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ  Գեւորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՔՊ նիստից հետո սկսել է ահաբեկել մարզկենտրոնների ղեկավարներին՝ պարտադրելով գովել իրեն ու իր քաղաքականությունը։ Գրառումն ամբողջությամբ․ «Փաստորեն ՔՊ նիստը բուռն է անցել... ՔՊ նիստից հետո, «նախարարին» ասել են, որ մի կերպ վերականգնի իր «բարի անունը» ու «լավ համբավը», այլապես նրան կփոխեն: Ու ի՞նչ արեց «նախարարը»... նիստից անմիջապես հետո սկսեց ահաբեկել մարզային բուժկենտրոնների ղեկավարներին` պարտադրելով, որ գովեն իրեն և իր վարած քաղաքականությունը, նույն դիմումով զանգեց իր դրածոներին, իսկ ում «ատամը չէր բռնում» ԽՆԴՐԵՑ, որ փոխանցած հսկայական պետպատվերների դիմաց գովաբանեն իրեն... Գովաբանեցին` «Արաբկիր» ԲԿ (չմոռանանք վերջերս 12 մլրդ դրամից ունեցացած բաժինը 0-18 տարեկանների բուժում կազմակերպելու համար) «Աստղիկ» ԲԿ (2,7 մլրդ դրամ պետպատվեր) «Էրեբունի» ԲԿ (ուղղաթիռի մենաշնորհ, ինսուլտների գրեթե մենաշնորհ, հսկայական պետպատվեր) Չեմ անդրադառնում դրածոներին (նախարարի շրջապատ) և մարզային բուժկենտրոնների տնօրեններին, ում «գովքը» այնքան արհեստական էր, որ նույնիսկ ժպիտ առաջացրեց... դա պարզ էր, քանի որ նրանք գտնվում են «նախարարի» լծակների տակ: Չեմ քննադատում և ըմբռնումով եմ մոտենում մասնավոր բուժկենտրոնների տնօրեններին, քանի որ «ничего личного, просто бизнесс» գաղափարը միշտ արդիական է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր