00:00:00

Գյուլագարակում վեճի ժամանակ երիտասարդը երկաթի կտորի սուր մասով հարվածել է տղամարդու կրծքավանդակին

15:16, 05 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 03.20-ին, «Ստեփանավան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել Տաշիր քաղաքի 42-ամյա մի բնակիչ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գյուլագարակ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ դանակի հարվածի հետևանքով: Ոստիկանության Ստեփանավանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, թե Գյուլագարակ գյուղում նկատել է, որ անծանոթ անձը վնասում է իր «Լեքսուսը», և այս հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ էլ նա դանակով հարվածել է իրեն ու դիմել փախուստի: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 06.25-ին, իրենց տնից բաժին է բերման ենթարկվել Գյուլագարակի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Ըստ նրա բացատրության՝ աձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ինքը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել «Լեքսուսի» տիրոջը, այնուհետև գետնից վերցրած երկաթի կտորի սուր մասով հարվածել նրա կրծքավանդակին: Երիտասարդը նաև խոստովանել է, որ տիրոջը վնասվածքներ հասցնելուց հետո ամրանի կտորով հարվածել և ծակել է նրա «Լեքսուսի» շարժիչի ծածկոցը, ոտքով հարվածել դռանը և կոտրել կողային հայելիները: Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր