00:00:00

Նորագավիթի «Կանաչ» սուպերմարկետում չհրկիզվող պահարանը թալանելուց հետո Mercedes-ով դիմել են փախուստի, հարվածել Volkswagen-ին, այնուհետև մտել «Պապիի այգի» կոչվող տարածք

14:13, 05 սեպտեմբեր 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղու գտնվող «Պապիի այգի» կոչվող տասրածքում վթարված ավտոմեքենաներ կան: Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, նշված վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 03:00-ից 05:3-ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմմամբ բացել են Նորագավիթ թաղամասում գործող «Կանաչ» սուպերմարկետի պատուհանը և մտել ալյուրի վաճառքի սրահ, ներսում կոտրել չհրկիզվող պահարանի դուռը և հափշտակել այնտեղ գտնվող գումարը, այնուհետև Mercedes մակնիշի 34 XZ 437 համարանիշի ավտոմեքենայով դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի ընթացքում Mercedes-ը հարվածել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենային, որից հետո Volkswagen-ը հետապնդել է նրան, իսկ նա մտել է Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածք՝ մեքենան թողնելով այնտեղ, դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ոստիկանության Շենագավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր