00:00:00

Հրդեհ՝ Բերքանուշ գյուղի տներից մեկում. տուժած կինը տեղափոխվել է հիվանդանոց

13:01, 05 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 09:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բերքանուշ գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի Լալայան փողոցի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:50-ին, մարվել՝ 10:05-ին: Խորդանոցում այրվել են կենցաղային իրեր: Տուժած Նունե Հ.-ն (ծնված 1969 թ.) հոսպիտալացվել է «Արտաշատի ԲԿ», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր