00:00:00

Մեծ գլխով լղար մարմնով երեվեույթը. Ռուսլան Բաղդասարյանը՝ Երեւանի այսօրվա կառավարման մասին

12:45, 05 սեպտեմբեր 2019

Երեւանի խնդիրները գրեթե ամենաօրյա ռեժիմով բուռն քննարկվում են մեր հասարակությունում՝ սկսված տրանսպորտից ու վերելակներից՝ վերջացրած աղբահանության անվերջ թեմայով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Դավթաշեն թաղամասի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը։ «Իհարկե բնական է, որ հասարակությանը հուզող առանձին խնդիրներ պետք է քննարկվեն, սակայն խնդիրն ավելի խորն է ՝ համակարգային։ Խնդիրը Երեւանի այսօրվա կառավարման համակարգի մեջ է։ Ընդհանրապես կառավարման համակարգը պետք է ամորտիզացնող դեր ունենա։ Սա նշանակում է, որ եթե ոլորտի պատասխանատուները լինեն ապաշնորհ եւ ոչ պրոֆեսիոնալ , ապա այդ համակարգը պետք է ոլորտին հասցվող հարվածը հնարավորինս չեզոքացնի , իսկ պրոֆեսիոնալ կադրերի դեպքում ՝ ավելացնի օգտակարության գործողության գործակիցը։ Ի՞նչ կառավարման համակարգ է գործում հիմա Երեւանում։ Վերջին 1 տարվա ընթացքում ինքս, եւ վստահ կարող եմ պնդել երեւանցիները՝ նույնպես , համոզվեցինք, գործող համակարգը վատն է, չի կատարում իր ֆունկցիան։ Փորձեմ ավելի պարզ ներկայացնել։ Դեռեւս 10 տարի առաջ ՝ 2009 թ-ին , ընդունված Երեւանի մասին օրենքով քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի։ Սա միանշանակ ճիշտ է ՝ Երեւանը համայնք է , համայնքի ղեկավարն էլ պետք է ընտրվի ։ Նախկին թաղային համայնքները , որոնց ղեկավարներն ընտրվում էին , կոչվեցին վարչական շրջաններ , ղեկավարների պաշտոններն էլ դարձան նշանակովի։ Սա էլ էր ճիշտ։ Բայց ստացվեց այնպես, որ այս օրենքը լավն է , եթե կադրերը պրոֆեսիոնալ են , իսկ վերջին մեկ տարին փաստորեն վատն է ։ Իմ համոզմամբ, այստեղ խնդիրը նրանում է, որ մեկ միլիոնանոց Երեւան համայնքում տեղական ինքնակառավարում գրեթե չի իրականանում։ Երեւանի քաղաքապետը ի վիճակի չի երեւանցիների առօրյա հոգսերը հոգալ , թեկուզ ունի 2000-ից ավելի աշխատողներ։ Որովհետեւ օրենքով ամրագրված չի ամեն վարչական շրջանում ՝ իր ներկայացուցչի լիազորությունները, պարտականությունները , դրանք չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկվելը ։ Վարչական շրջանի ղեկավարի համար նույնիսկ աշխատանքային ստաժ չի պահանջվում: Հենց սրա՛ հետեւանքն է, որ արհեստավորի գործիք վերանորոգողը կամ մանրավաճառը կարող են նշանակվել վարչական շրջանի ղեկավար եւ գաղափար չունենալով իրենց պատասխանատվության մասին՝ քաղաքացիների պրոբլեմը լուծելու փոխարեն , գնդակի պես “տշեն” ՝ կարեւորը իրենց դռներից հեռու ։ Այսինքն, վարչական շրջանները ի սկզբանե կազմավորվել են տեղական ինքնակառավարումը Երեւանում ավելի արդյունավետ դարձնելու համար , սակայն վարչական շրջանների աշխատակազմները կարծես ձեւական բնույթ են կրում։ Ամբողջ լիազորությունները եւ պատասխանատվությունն ընկնում են մեկ անձի ՝ Երեւանի քաղաքապետի վրա , եւ եթե նա էլ պրոֆեսիոնալ չի ու չգիտի իր անելիքները , ստացվում է , որ այդ մեկ մարդու պատճառով Երեւանում աղբը չի հավաքվում։ Ու դա այն դեպքում, երբ Երեւանն ունի մրցույթ շահած օպերատոր, եւ քաղաքային բյուջեից արդեն գրեթե 8 մլն դոլար հատկացվել է խնդրի լուծման համար ( ի դեպ նախկինում ես ասել եմ , որ փող ծախսելով խնդիրը չեն լուծելու ) , կանաչ գոտիներն այրվում են , վերելակներն ընկնում են եւ շատ ու շատ խնդիրներ են առաջանում ամեն օր։ Եթե պատկերավոր ասեմ, Երեւանի կառավարման համակարգը նմանեցնում եմ մեծ գլխով լղար մարմնով մի երեւույթի , որը չի կարողանում ուսերի վրա պահել իր գլուխը։ Ի՞նչ է հարկավոր անել։ Կարծում եմ, նախ անհրաժեշտ է քաղաքապետի լիազորությունները հնարավորինս “իջեցնել” դեպի իրենից ներքեւի օղակներ։ Մյուս կողմից, ներքեւի օղակներում պահանջները խստացնել, որպեսզի աշխատանքի ընդունվեն միայն օրենքի խստացված պահանջներին համապատասխան պրոֆեսիոնալներ։ Քավ լիցի , ես նկատի չունեմ ,որ նշածս օրենսդրական փոփոխությունները նախաձեռնի այսօրվա քաղաքային իշխանությունները. նրանք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ կհանեն։Պիտի խոստովանել, որ առաջարկածս լուծումը այսօր՝ այս քաղաքային իշխանության պարագայում , հնարավոր չի ։ Եվ ամենահետաքրքիրն այն է , որ հենց ինքը ՝ քաղաքապետն էլ է հասկացել , որ կամազ գնելով ՝ խնդիրը չի կարողանում լուծել , մետրոն չի կառուցելու , վերելակները չի փոխելու , բայց վստահ եմ՝ պատճառն ինքն էլ չգիտի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր