00:00:00

Երևան-Սևան ավտոճանապարհին միմյանց են բախվել Mercedes-ներ. կա տուժած

10:02, 05 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Ագուլիս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E-Class» (վարորդ` Կիմիկ Վ.) և «Mercedes C-Class» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները փակել են «Mercedes E-Class» մանիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Կիմիկ Վ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր