00:00:00

Երևան-Մեղրի ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. Ճանապարհը միակողմանի է դարձել

17:47, 04 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Մոտակա լանջից երկու քար ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները քարերից մեկը (մոտ 0.2 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Փրկարարները սահմանազատել են տարածքը, և «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ ճանապարհից հեռացրել մյուս քարը (մոտ 0.5 խմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր