00:00:00

Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել

13:16, 04 սեպտեմբեր 2019 Պատահարներ

«911» ծառայություն սեպտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին  տեղեկություն է հաղորդվել, որ գիշերվա ընթացքում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 27-րդ տան բակում արջը վնասել է 22 ճագար և անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում 3 ճագար և 1 մեղվի փեթակ: Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, շրջակա միջավայրի նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ՎՁ տարածքային բաժնի պետական տեսչության պետին և ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր