00:00:00

Նոր Խարբերդում BMW-ն բախվել է ծառին. ղեկին կին է եղել, ով տեղափոխվել է հիվանդանոց

12:23, 04 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 04:06-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արուսյակ Վ., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր