00:00:00

Երևանում  48–ամյա կինը «Մակարով» տիպի ատրճանակով սպառնացել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի վաճառողի «հարցերը լուծել»

23:45, 03 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նույն օրը ժամը 10:40-ի սահմաններում Խորենացու փողոցի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի մոտ Երևանի բնակիչ, 48-ամյա Աննա Ս.-ն իր մոտ եղած «Մակարով» տիպի գազային ատրճանակով սպառնացել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի վաճառող, Երևանի բնակիչ, 31-ամյա Սեյրան Պ.-ի «հարցերը լուծել»: Այդ ամենը նկատել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունու պահպանության բաժնի հրամանատար Կարեն Վ.-ն, ով կարողացել է Աննա Ս.-ին հանդարտեցնել, որից հետո բերման է ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Կայքի տեղեկություններով՝ Աննա Ս.-ն աշխատում է Երևանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես մենեջեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր