00:00:00

Վթար՝ Ղարիբջանյան գյուղի մոտակայքում. վարորդը տեղում մահացել է

21:36, 03 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 16:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Մ., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 15 մ): Վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր