00:00:00

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 24–ամյա վարորդը 06-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհից դուրս. կա վիրավոր, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

23:58, 02 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Շիրաի մարզի բնակիչ, 24-ամյա Սեդրակ Բ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 XՍ 142 համարանիշի ավտոմեքենայով Արագյուղ–Բուժական ավտոճանապարհի 2-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 23-ամյա Սիմավոն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր