00:00:00

Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ժայռին. տուժածներ չկան

21:25, 02 սեպտեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն  սեպտեմբերի 2-ին  տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի (վարորդ՝ Նունե Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ժայռին: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր