00:00:00

Վայոց Ձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր, որոնցից մեկը մի քանի ամսական երեխա է

11:29, 02 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Վայոց Ձորի մարզում, սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 160.5 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ՝ 38-ամյա Սաթենիկ Մ-ի վարած Opel Astra մակնիշի 35 AR 786 համարանիշի եւ Սյունիքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Ա-ի վարած Mercedes մակնիշի 35 PQ 946 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով ուղեւորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 66-ամյա Աշոտ Մ-ն, 52-ամյա Սուսաննա Ա-ն, Mercedes-ի վարորդ Վարդան Ա-ն եւ մի քանի ամսական Մարկ Մ-ն տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Սաթենիկ Մ-ն աշխատում է «Ամերիաբանկ»-ում՝ որպես վարկային մասնագետ, իսկ վիրավորներից Աշոտ Մ-ն՝ Կապանի թիվ 6 դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Փրկարարները տուժածներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանել են Վայք հիվանդանոցի շտապօգնության ավտմեքենաներին, այնուհետեւ փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր