00:00:00

Երեւանում ՊՆ զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Վիրավորների թվում են 3 տարեկան և մի քանի ամսական երեխաներ

10:36, 02 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երեւանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ժամը 14։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 25-ամյա Գագիկ Փ-ն իր վարած Honda մակնիշի 35 ՕX 869 համարանիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 35-ամյա Ալեքսանդր Պ-ին։ Վրաերթի ենթարկվածը եւ վարորդ Գագիկ Փ-ի ուղեւորներ՝ Երեւանի բնակիչներ, 3-ամյա Սուսաննա Դ-ն եւ մի քանի ամսական Մարիա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գագիկ Փ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր