00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու հողով բարձված ԿԱՄԱԶ-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր

22:05, 01 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում բախվել են Զովունի գյուղի բնակիչ, 36-ամյա Նաիրի Ախլոյանի վարած Opel մակնիշի 36 GD 606 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Արսեն Դավոյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 700 ՕՕ 10 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ԿԱՄԱԶ-ը, որը բարձված է եղել հողով, կողաշրջվել է, իսկ վարորդ Ա. Դավոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Խաչիկ Գևաորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Խ.Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր