SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոտսոսի 31-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Դարբինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբում ներգրավված քննիչ Դավթյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Գյումրի քաղաքի բնակիչ, 20-ամյա Անի Մ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 30-ին ժամը 23:00-ի սահմաններում իր աղջկան՝ 1-ամյա Գայանե Ա.-ի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով կապելու, այնուհետև երեխայի բերանը սև գույնի շրջազգեստով փակելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղեկությունները, որ երեխային նա է նետել Գյումրիի քաղաքային աղբանոց, հերքվել են: Նա երեխային դրել է իր բնակության վայրի՝ իրենց շենքի մոտ գտնվող աղբարկղի մեջ և քողարկելու նպատակով այն աղբով ծածկել է ու միայն Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները աղբը տեղափոխելուց հետո ականատես են եղել զարհուրելի այդ տեսարանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մայրը իրավապահներին հայտնել է, որ այդ քայլին է դիմել, քանի որ գտնվել է սոցիալապես անապահով վիճակում և չի կարողացել հոգալ երեխայի հոգսերը: Եթե կարողանայի խնամել, ապա այդ քայլին չէի դիմի,- ասել է մայրը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: