Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում 29-ամյա Երվանդ Բ.-ն իր վարած BMW մակնիշի 36 GP 119 համարանիշի ավտոմեքենայով Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Երվանդ Բ.-ն, նրա ուղևոր, 20-ամյա Լյուդվիգ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասայկի ծառայողները՝ վաշտի հրամամնատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: