00:00:00

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. տուժածները հոսպիտալացվել են

13:15, 01 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 02:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Գոռ Հ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գետառը: Գոռ Հ.-ն և ուղևոր Հրայր Ն.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Դեպքի վայրում է գտնվել շտապօգնության թիվ 02 բրիգադը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր