00:00:00

Չարենցավանում «Nissan»-ը կողաշրջվել է, գազի արտահոսք է սկսվել

11:35, 01 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 05:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 28 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Ս.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, այնուհետև՝ կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք: Տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, այնուհետև իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր