00:00:00

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է

22:51, 31 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 31-ին, ժամը 16:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Ն., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մեղրիի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր