00:00:00

Սևանի ճանապարհին МАЗ-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ

18:43, 31 օգոստոս 2019 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Վահագն Մ-ն իր վարած МАЗ մակնիշի 35 ԼM 848 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով տուժած վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Գավառի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գավառի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր