00:00:00

ՃՏՊ Մանթաշյան և Նժդեհ փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

16:59, 31 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 31-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի  Մանթաշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում թիվ 28 համարի երթուղին սպասարկող  «ԳԱԶել» մակնիշի  ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Մանթաշյան փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում թիվ 28 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ավետիք Ա.)  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանած «Mazda CX» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հարություն Ղ., ծնված 1960 թ), այնուհետև արտաքին լուսավորման սյանը, ինչի հետևանքով սյունը թեքվել է: Ուղևորներ Արարատ Դ.-ին (ծնված 1947 թ), Անահիտ Խ.-ին (ծնված 1958 թ.), Ալինա Մ.-ին (ծնված 1957 թ.) փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպալացվել են «Էրեբունի» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններ: Դեպքի վայրում հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վարորդին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր