00:00:00

Գյումրիում սննդային թունավորման դեպքով հարուցվել է քրեական գործ

16:14, 31 օգոստոս 2019

Երեկ երեկոյան Գյումրիում սննդային թունավորման  դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում  է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Երեկ երեկոյան Գյումրիում սննդային թունավորման (մեծ հավանականությամբ) դեպքով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների թիվը գիշերվա ընթացքում հասել է 44-ի և մեկ անձ ուղղորդվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Այս պահի դրությամբ հիվանդանոցներում գտնվում են 2 մեծահասակ և 1 երեխա, ովքեր բժիշկների ներկայացմամբ օրվա ընթացքում հնարավոր է դուրս գրվեն։ Ոստիկանության, քննչական կոմիտեի և սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր