00:00:00

Դադարեցվել է Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը

14:00, 31 օգոստոս 2019

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ ժամանակավորապես դադարեցվել է Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ անմիջապես դեպքին ներգրավվել է քննիչ, ստեղծվել է քննչական խումբ, քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, ինչի արդյունքում 2 և ավելի անձանց առողջությանը պատճառվել է վնաս: Կատարված զննությամբ ռեստորանային համալիրում գտնվող բոլոր սեղաններից վերցվել են բոլոր տեսակի սնունդներից նմուշառումներ, որպես մասնագետներ ներգրավվել են Գյումրու սննդի անվտանգության տեսչության և Սանէպիդի մասնագետները: Նախաքննության փուլում կպահանջեն նրանց կողմից կատարված հետազոտության արդյունքները, նշանակվել են տարբեր փորձաքննություններ»,- փոխանցեցին Գլխավոր դատախազությունից: Այստեղից տեղեկացրին նաև, որ քննիչի կողմից կնիքվել են սառնարանների, խոհանոցների դռների և մուտքի դուռը: Նշենք, որ Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո օգոստոսի 31-ին 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 քաղաքացի (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր