00:00:00

Երևանում վթարի է ենթարկվել 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ

12:58, 31 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 31-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի  Մանթաշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում թիվ 28 համարի երթուղին սպասարկող  «ԳԱԶել» մակնիշի  ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր