00:00:00

ՃՏՊ Նոր Հաճն քաղաքում. կան տուժածներ

11:58, 31 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 30-ին, ժամը 20:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Նիկոլայ Բ.), «Opel Zafira» (վարորդ՝ Ալեքսան Ա.) և «Audi» (վարորդ՝ Ռաֆիկ Ե.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Zafira»-ի ուղևորներ Լալա Ղ.-ն (ծնված 1960 թ.) և Էլենա Մ.-ն (ծնված 1949 թ.) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր