00:00:00

Գագիկ Խաչատրյանը գիշերը տեղափոխվել է «Աստղիկ» բկ

10:40, 31 օգոստոս 2019

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը գիշերը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մեզ հասած տեղեկություններով կալանավորված Խաչատրյանի ինքնազգացողությունը գիշերը կտրուկ վատացել է, ինչն էլ պատճառ է դաձել, որ նրան տեղափոխեն հիվանդանոց: Նա այս պահին բժիշկների հսկողության ներքո է: Հիշեցնենք, երեկ դատարանը ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հրապարակեց որոշումը՝ բավարարելով ԱԱԾ միջնորդությունը և Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյան մեղադրվում է առանձնապես խոշոր չափով գումարի յուրացման և պաշտոնեական դիքի չարաշահման մեջ։ ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել էր դատարանին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր