00:00:00

Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են երկու հոգի. Վրաստանում ՀՀ դեսպանություն

10:36, 31 օգոստոս 2019 Պատահարներ

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև. «Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։ ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով»։ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր