00:00:00

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրիում գործող «Դվին» ռեստորանից 20-ից ավելի հարսանքավորներ տեղափոխվել են հիվանդանոց

23:38, 30 օգոստոս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ 20-ից ավելի քաղաքացիներ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Գյումրու բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք Գյումրի քաղաքում գործող «Դվին» ռեստորանային համալիրում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության և, ըստ տեղեկությունների, ունեցել են սուր աղիքային թունավորում: Այս պահին դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում զբաղվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր