00:00:00

ՃՏՊ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ

20:38, 30 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 30-ին, ժամը 17:28-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 27-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Սամվել Ա., ծնված 1990 թ.) և «Audi» (վարորդ՝ Հայկ Բ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Audi» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է ճանապարհին հարակից առուն: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Audi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին՝ Ժիրայր Բ.-ին (ծնված 1996 թ.), տեղի ուժերով տեղափոխել են Էջմիածնի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր