00:00:00

ՃՈ միջոցառումներ՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ

20:30, 30 օգոստոս 2019

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության: Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից,  ճանապարհային ոստիկանությունը սկսել է հանդիպումներ ուսումնական հաստատությունների տնօրինությունների հետ: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում քննարկում են դպրոցների մոտակայքում կազմակերպվելիք ծառայության մանրամասներ, հորդորում աշակերտներին ու ծնողներին կոչ անել պահպանել անվտանգության կանոնները: Քննարկվում են նաև դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերը: Հանդիպումներից զատ ճանապարհային ոստիկանությունը թարմացնում է ուսումնական հաստատությունների մոտակայքի բոլոր գծանշումները, տեղադրում ճանապարհային նշաններ, եթե դրանք բացակայում են: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը մեկ ամսով կանցնի ուժեղացված ծառայության: Ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները, նաև դպրոցական ու անչափահասների գծով տեսուչները: Ոստիկանությունը ողջ ծավալով կապահովի մեր քաղաքացիների անվտանգությունը: https://www.youtube.com/watch?v=NZchuW6uAVw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր