00:00:00

Աշխատանքային խորհրդակցություն Արտակարգ իրավիճակների նախարարությունում

20:11, 30 օգոստոս 2019

Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին օգոստոսի  23-30–ը հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զեկույցներով հանդես եկան ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին շրջանում հանրապետությունում գրանցվող աննախադեպ թվով և ընդգրկման մակերեսներով հրդեհներին: ՓԾ պետը հանձնարարեց շարունակել ուսումնասիրությունները հրդեհված  տարածքներում, իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ հրդեհները բացառելու ուղղությամբ: «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում և «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհը մարելուց հետո  ԱԻՆ իրականացրել է  ուսումնասիրություններ՝ թունավոր նյութեր հայտնաբերելու նպատակով: Հետազոտության արդյունքում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել: «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում կատարվում է սննդի ոչնչացում՝ ըստ վարչապետի հանձնարարականով ստեղծված խմբի նիստում ընդունված որոշաման կարգի, հետագա համաճարակներից խուսափելու նպատակով:  «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում իրականացվում է հերթապահություն: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ՓԾ ծառայողներին հատկացվող պարգևավճարների մասին: ՓԾ պետը ստորաբաժանումների ղեկավարներին հավաստիացրեց, որ նախարարի հրամանով, նվիրումով իր առաքելությունը կատարած փրկարարը պարգևատրվելու է ըստ արժանավույն: Խորհրդակցության ավարտին ՓԾ պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: Հանձնարարեց Սեպտեմեբրի 4-ին ԱԻ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթն անցկացնել պատվով՝ հանուն փրկարարի  կատարված հերոսական աշխատանքի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր