00:00:00

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Լոռու մարզում. կասկածյալների մեջ են գյուղապետն ու նրա 2 տղան

19:41, 30 օգոստոս 2019 Պատահարներ

Ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 29-ին ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Լուսաղբյուր գյուղի բնակչի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, այդ օրը ոստիկանության Սպիտակի բաժին օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոում օգոստոսի 27-ին վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ, 56-ամյա Վաչիկ Ե.-ի և 34-ամյա Արամայիս Հ.-ի, 33-ամյա Էդգար Հ.-ի և 29-ամյա Վազգեն Հ.-ի միջև: Նշված վայր են մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, ովքեր պարզել են, որ Ա., Է., Վ.. Հակոբյանները ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վաչիկ Ե.-ի մարմնի տարբեր մասերին և դեմքի հատվածում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կայքի տեղեկություններով՝ կասկածյալներից Արամայիս Հ.-ն նույն գյուղի գյուղապետն է, իսկ Էդգար և Վազգեն Հ.-երը՝ նրա որդիներն են: Վազգեն Հ.-ն աշխատում Սարալանջի հիմնական դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր