00:00:00

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է իրանցի բժիշկներին

18:50, 30 օգոստոս 2019

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել Õ§ իրանցի բժիշկներինՕգոստոսի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Մոհամմադ Հոջաթփանահի գլխավորած Իրանի Իսլամական հանրապետության բժիշկների պատվիակությանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Նախարար Ցոլակյանը նշել է, որ Իրան կատարած այցելության ժամանակ ԻԻՀ իր գործընկերոջ հետ պայմանավորվել է երկուստեք կարիքների դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց և, քանի որ բժշկությունն արտակարգ իրավիճակների դեպքում առանցքային նշանակություն ունի, ցանկացավ լսել, թե ինչ նպատակով են հյուրերը ժամանել: Մոհամմադ Հոջաթփանահը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման նախաձեռնությունը չմերժելու համար, ներկայացրել Հայաստանում ծավալած իրենց գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Իրանցի բժիշկները Հայաստանում զբաղվում են քաղցկեղի բուժմամբ և, ըստ նրանց տվյալների՝ մեր երկրում տարեկան 10 հազար մարդու մոտ ախտորոշվում են քաղցկեղի տարաբնույթ տեսակներ և ցավալիորեն՝ մահացության ցուցանիշներով Հայաստանն առաջին քառյակում է: Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբնության ազգային կենտրոնում իրանցիները տեղադրել են սարքավորում, որը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունը: Ըստ Մոհամմադ Հոջաթփանահի՝ Հայաստանի բնակչությանը սպասարկելու համար անհրաժեշտ է նմանատիպ 4-6 սարքավորում: Ներկայում նրանք ներկրում են 3.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ սարքավորումը: Բուժող բժիշկները տեղացիներ են, ովքեր իրանցի մասնագետների կողմից ստանում են համապատասխան ուսուցում: Պատվիրակության կազմում ներգրավված են եղել տարբեր մասնագիտություններ ներկայացնող բժիշկներ: Նրանց նպատակն է գործունեություն ծավալել Հայաստանում և անհրաժեշտության դեպքում՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ԱԻ ոլորտին: Նախարարը կարևորել է հարևան ժողովրդի ներկայացուցիչների առաքելությունը և, որպես կանխարգելումը գերնպատակ հռչակած կառույցի ղեկավար, սիրով համաձայնեց ցուցաբերել առավելագույն աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր