00:00:00

Ուսանողները հնարավորություն ունեն բացել մի նոր էջ իրենց կյանքում. «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ հանձնեց առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին

13:25, 30 օգոստոս 2019

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում կայացավ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված ավելի քան 54 երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և հիմնադրամի կրթաթոշակառուները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ուսանողները հնարավորություն ունեն բացել մի նոր էջ իրենց կյանքում, որտեղ ստանալու են նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտագործելու են ամբողջ կյանքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր