00:00:00

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել

10:23, 30 օգոստոս 2019

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մեծագույն պատասխանատվությամբ, երկրի ղեկավարին բնորոշ լայնախոհությամբ, սթափ մտածողությամբ եւ հավասարակշիռ մոտեցումներով Դուք տարիներ շարունակ Ձեր ջանքն եք դրել հանուն Արցախի: Ձեր կյանքի լավագույն տարիները անմնացորդ ծառայություն են Հայրենիքին եւ հայ ժողովրդին, արժանի` խորին հարգանքի եւ գնահատանքի: Լինելով Արցախյան շարժման առաջամարտիկներից` Դուք ազատամարտի առաջին իսկ օրերից Ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել Արցախի սրբազան հողի ազատագրման, պաշտպանության, ապա նաեւ կանոնավոր բանակի ձեւավորման, Արցախի Հանրապետության կայացման եւ արցախցիների անվտանգության ու բարօրության ապահովման գործում: Այսօր էլ նույնպիսի պատվախնդրությամբ շարունակում եք Ձեր առաքելությունը` կարեւորելով մեր ժողովրդի միասնականությունը, Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ արժանապատիվ լուծումը, Արցախի զարգացումն ու անցնցում ընթացքը դեպի ապահով հանգրվան, որում ես Ձեզ անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր