Օգոստոսի 29-ին, ժամը 08:30-ին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ:
Այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 23 հրշեջ-փրկարար, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, ՊՆ թիվ N զորամասի 15 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզի անտառտնտեսության մասնաճյուղի 10 աշխատակից, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի 3 աշխատակից, «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպությունից 2 թրթուրավոր տեխնիկա, 1 ջրցան (12 տոննա) և ԱԻՆ-ում վերապատրաստում անցած «Լիդիան Արմենիա» կազմակերպության արագ արձագանքման խումբը:
ժամը 12:16-ին Սարավան գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհի ակտիվ օջախներ չկան:
Ժամը 19:40-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:
Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի անտառածածկ տարածքում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Օգոստոսի 28-ին, ժամը 06:30-ին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և երեք մարտական հաշվարկ:
Ժամը 11:30-ի դրությամբ այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք:
Ժամը 12:25-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 21 փրկարար, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, ՊՆ թիվ N զորամասից 15 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային անտառտնտեսության մասնաճյուղից 10 աշխատակից, «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպությունից 2 թրթուրավոր տեխնիկա, 1 ջրցան (12 տոննա) և ԱԻՆ-ում վերապատրաստում անցած «Լիդիան Արմենիա» կազմակերպության արագ արձագանքման խումբը:
Ժամը 19:50-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: