00:00:00

Երևանի Արզումանյան փողոցում բախվել են Mercedes C300-ը և Toyota Corolla-ն. կա տուժած

21:52, 29 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 29-ին՝ ժամը 19:04-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C300» (վարորդ՝ Աննա Մ. ծնված 1983թ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Վաչագան Բ. ծնված 1981թ․) ավտոմեքենաները: Շտապօգնության աշխատակիցները «Mercedes C300» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։ Փրկարարները փակել են «Toyota Corolla» ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր