00:00:00

Պատկան մարմիններն արձագանքել են Արմավիրում պղծվող 12-16 տարեկան մանկահասակ աղջիկներին վերաբերող գրառմանը

21:04, 29 օգոստոս 2019

  Այսօր լրատվականներում ու սոցցանցերում լայն արձագանք գտավ փաստաբան Ծովինար Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ Արմավիրում մանկահասակ երեխաներ են պղծվում։ Փաստաբանն իր գրառման մեջ նշել էր․ «Արմավիր քաղաքից եմ վերադառնում, անչափ հուզված, բարկացած…: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ ինձ է մոտենում մի տղամարդ, ով նախկինում վստահորդս է եղել ու պատմում սարսափելի մի բան. քաղաքի և հարակից բնակավայրերի 20-40 տարեկան տղամարդկանցից ոմանք սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատում 12-16 տարեկան աղջիկների հետ, խաբեության միջոցով հանդիպման կանչում, նկարվում նրանց հետ…պղծում, հետապնդում… զոհերի ընտանիքները սեփական դաստիարակչական միջոցներն են գործի դնում…»։ Irakanum.am-ի թղթակցը զրուցեց փաստաբանի հետ՝ փորձելով պարզել՝ արդյո՞ք նորություններ կան, տուժողներ կա՞ն, որոնք դիմել են իրեն ու, ի վերջո, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այս ամենը պարզել համար։ «Համապատասխան մարմինները գրամանս արձագանքել են պետական մակարդակով։ Վաղը հանդիպումներ են տեղի ունենալու։ Մանրամասները կլինեն այդ հանդիպումներից հետո։ Ինձ կոնկրոտ որևէ զոհի ընտանիք չի դիմել, որպեսզի ես իրենց իրավունքները պաշտպանեմ․ ընդամենը երևույթն ինձ անհանգստացրել է, ես բարձրաձայնել եմ, խնդիրն էլ ոստիկանության հետ չէ, առհասարակ երևույթի մասին եմ բարձրաձայնել։ Եթե զոհերի ընտաիքները խոսեն, չմնան անանուն, բնականաբար, ես կներկայացնեմ իրենց շահերը, իսկ թե լուծումն ինչպիսին կլինի, դա արդեն վաղը պարզ կլինի», - մեր թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Ծովինար Կարապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր