00:00:00

«Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ սկայպ-կոնֆերանսը կայացել է. կառավարությունը տեսագրությունը կհրապարակի

20:31, 29 օգոստոս 2019

Արդեն տեղի է ունեցել ՀՀ կառավարության և «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ սկայպ-կոնֆերանսը: Այս մասին Factor.am-ին փոխանցեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քննարկման ժամանակ փոխանցելու են, թե ընկերության փորձաքննության շուրջ ՀՀ-ում ինչպիսի մեծ բանավեճ կա: Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ կառավարությունը հրապարակելու է «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ տեղի ունեցած քննարկման տեսագրությունը: Այլ մանրամասների հանրությունը կտեղեկանա այդ հրապարակումից: Նշենք, որ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չէր ցանկացել մասնակցել «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ քննարկմանը:  factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր