00:00:00

2019թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսվա երկրորդ աշխատանքային օրվանից

15:50, 29 օգոստոս 2019

Սոցիալական ապահովության ծառայությունից հայտնում են. Հարգելի կենսաթոշակառուներ, 2019թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսվա երկրորդ աշխատանքային օրվանից: Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 824-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը սահմանվեց հարյուր հազար դրամ՝ նախկին հիսուն հազար դրամի փոխարեն: Տեղեկացվում է, որ սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումների հետ վճարվելու է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի վերահաշվարկված չափով գումարը, այդ թվում՝ օգոստոս ամսվա գումարի տարբերությունը՝ հիսուն հազար դրամի չափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր