00:00:00

Հայրս ինձ սովորեցրել է օրը 24 ժամ ազնիվ ու սկզբունքային լինել, որքան էլ սխալվելու գայթակղությունը մեծ լինի. Տաթևիկ Կարապետյան

15:17, 29 օգոստոս 2019

Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Forbes ամսագրին՝ անդրադառնալով ընտանեկան հարաբերություններին, սեփական ճանապարհն ընտրելուն և այլ թեմաների, գրում է Rusarminfo-ն։ Հայ միլիարդատերի դուստրը խոստովանել է, որ ընտանիքում փոխհարաբերությունները և հայկական դաստիարակությունը մեծ ազդեցություն են թողել իր անձի ձևավորման հարցում։ Գործարարի աղջիկը նշել է, որ հենց հայրն է իրեն սովորեցրել սկզբունքային ու ազնիվ լինել։ Ըստ Տաթևիկի՝  շատ հեշտ է թույլ լինել և խուսափել պատասխանատվությունից, բավարար ուժ ու եռանդ չներդնել ու, ի վերջո, վախենալ որևէ քայլ անելուց։ «Հայրս ինձ սովորեցրել է օրը 24 ժամ ազնիվ ու սկզբունքային լինել, որքան էլ սխալվելու գայթակղությունը մեծ լինի»,- նշել է Տաթևիկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր