00:00:00

Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման ճանապարհատվածի 5.3 կմ երկարության միջին նորոգման աշխատանքները ավարտվել են

17:00, 29 օգոստոս 2019

«Լիլիթ -87» ՍՊ ընկերության կողմից ավարտվել են Մ-3 միջպետական նշանակության Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման կմ53-կմ54, կմ57-կմ58, կմ65+400-կմ66+600, կմ69+900-կմ72+000 հատվածներում միջին նորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Աշխատանքների սկզբնական փուլում  կատարվել են ճանապարհահատվածի հին շերտի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող  շերտի տեղադրման, ասֆալտբետոնե ծածկի, նոր տիպի ազդանշանային սյուների  և ֆոսֆորագնդիկային գծանշման աշխատանքներ: «Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել  երթևեկության կանոնները»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր