00:00:00

Ներքին զորքերի զորամասի հարևանությամբ այրվում է խոտածածկ տարածք. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» աստիճան

13:41, 29 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 29-ին, ժամը 10:00-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող Ներքին զորքերի զորամասի հարևանությամբ այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 10:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Այրվում է 5 հա բուսածածկույթ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր