00:00:00

Ավտովթար Վերին անտառային փողոցում. կա տուժած

13:27, 29 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 29-ին, ժամը 10:21-ին  «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային 103 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վերին անտառային փողոցի թիվ 133 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ ծնված 1970թ.) և «Mercedes B180» (վարորդ՝ ծնված 1972թ.) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վարորդը վատ ինքնազգացողության պատճառով չի կարողացել ավտոմեքենայից դուրս գալ: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանաոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր