00:00:00

Տիգրան Խաչատրյանը՝  «Moody’s Investors Service»-ի մասնագետների գնահատականի մասին

14:20, 29 օգոստոս 2019

Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց՝ «Moody’s Investors Service» վարկանիշային կազմակերպությունը միջազգային ներդրողների մոտ ստեղծում է սպասումներ և կարծիք տվյալ երկրում տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Հիշեցնենք՝   Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը, վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3. այս մասին նախորդիվ տեղեկացրել  էր  ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Համաձայն նշված զեկույցի՝ վարկանիշների բարձրացման համար հիմք են ծառայել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կայունությունը, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգը և դրանք կատարելու հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները (ոլորտների դիվերսիֆիկացիան)», - ասված է հաղորդագրությունում: - «Մասնավորապես, գործակալությունը կանխատեսում է գալիք տարիների տնտեսական աճ՝ 5.5-6 %-ի շրջակայքում, ինչը պայմանավորվելու է հիմնականում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և թեթև արդյունաբերության ոլորտների աճով: Այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործակալությունը կանխատեսում է տնտեսական աճի տատանողականության նվազում՝ ի տարբերություն նախորդող տարիներին արձանագրված իրավիճակի: Խոսելով այս մասին՝ Տիգրան Խաչատրյանը հայտարարեց. «2015 և 2016 թվականներին Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցվելուց հետո այս բարձրացումը վկայում է, որ վարվող տնտեսական քաղաքականությունը նշված հեղինակավոր կազմակերպության կողմից ընկալվել և որակվել են որպես դրական։ Այդ միտումների ֆոնին սպասումներ են ձևավորվել , որ առաջիկայում նույնպես զարգացման հեռանկարները կայուն են լինելու:  Ներկա քաղաքականության առանցքում կառավարությունը կարևորում է վերականգնվող ռեսուրսների վրա մշակող արդյունաբերության առաջանցիկ աճը և մեծ ուշադրություն դարձնում մրցունակության բարձրացման հարցին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր