00:00:00

Մհեր Գրիգորյանը՝ «Moody’s Investors Service»-ի փորձագետների հնչեցրած հնագատականների մասին

12:10, 29 օգոստոս 2019

 
Այսօր Կառավարության նիստի ընթացքում  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ հայտարարեց՝   հանդիպել  է  Moody’s-ի փորձագետների հետ և նրանց հետ քննարկել  ռազմավարական նպատակները։ «Դրանք վերջիններիս կողմից համարվել են ադեկվատ, ճշգրիտ և արդի: Ես ուզում եմ կիրառական իմաստով այս իրադարձության մասին խոսել՝ մասնավոր հատվածի հետ կապված։ Սա չի կարող չհանգեցնել շուկայում տոկոսների նվազմանը։ Նախ, այն հայկական մասնավոր կազմակերպությունները, որոնք ունեն Moody’s-ի վարկանիշ, նրանց վարկանիշը 90 տոկոս հավանականությամբ կաճի, ինչը կնշանակի, որ արտաքին շուկաներից ներգրաված միջոցների տոկոսադրույքները կնվազեն։ Սա կբերի նրան, որ հայկական շուկայում տոկոսադրույքները որոշակի չափով կնվազեն», - ասաց փոխվարչապետը։
Հիշեցնենք՝  Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը, վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3, տեղեկացրել  էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Համաձայն նշված զեկույցի՝ վարկանիշների բարձրացման համար հիմք են ծառայել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կայունությունը, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգը և դրանք կատարելու հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները (ոլորտների դիվերսիֆիկացիան)», - ասված է հաղորդագրությունում: - «Մասնավորապես, գործակալությունը կանխատեսում է գալիք տարիների տնտեսական աճ՝ 5.5-6 %-ի շրջակայքում, ինչը պայմանավորվելու է հիմնականում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և թեթև արդյունաբերության ոլորտների աճով: Այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործակալությունը կանխատեսում է տնտեսական աճի տատանողականության նվազում՝ ի տարբերություն նախորդող տարիներին արձանագրված իրավիճակի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր